
Նախօրեին Երեւան վերածվել էր գինու իրական մայրաքաղաքի: Միջոցառման մասնակիցները մայիսի 5-6 ունեցան հիանալի հնարավորություն վայելել տասնյակ սորտերի հայկական գինի:
Երեկ երեկոյան քաղաքի կենտրոնում գտնվող Սարյան փողոցում ավելի քան 3 հազար մարդու՝ համաշխարհային հիթերի ձայների ներքո սպասում էր հայկական գինու ծով, համեղ և անուշաբույր ուտեստներ՝ հիանալի կերպով համակցված հյուրասիրված գինու հետ:
Միջոցառմանը մոտ 25 գինեգործներ Հայաստանից և Արցախից ներկայացրեցին իրենց արտադրանքը՝ կազմակերպած յուրօրինակ համտես-վաճառքի ընթացքում:
“Новости-Армения” -ի թղթակցի հետ զրույցում մի խումբ ռուս զբոսաշրջիկներ իրենց տպավորություններն են կիսել: