
PitStop- ը հայկական արագ սննդի շուկայում նորություն է: Բնական և կշտացնող (~ 230 գրամ) այս սենդվիչները փաթեթավորված են հարմար եռանկյուն տուփի մեջ: Վերջինիս թափանցիկության շնորհիվ հնարավոր է դառնում օբյեկտիվորեն գնահատել սենդվիչի թարմությունն ու բաղադրությունը:
Հինգ տեսակի PitStop սենդվիչներ` հավի, տավարի, խոզի, ձկան մսով, ինչպես նաև պանրով («ֆիտնես»):